Մրոն և Մակիչը ելույթ են ունեցել Հալեպի Նոր Գյուղ թաղամասում
Մինչև վերջերս դեռ ինքնապաշտպանական կենտրոն, իսկ այսօր արդեն ընտանեկան ջերմ հավաքավայրի վերածված Հալեպի Նոր Գյուղի պարտեզում մայիսի 27-ին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն և արցախյան ազատամարտի մասնակից, ազգային երգեր կատարող Մկրտիչ Մկրտչյանը՝ Մակիչը: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ 6 տարվա պատերազմից հաղթանակած դուրս եկած Նոր Գյուղում այդ օրը կրկնակի տոն էր. հալեպահայերը նշում էին Հայաստանի Առաջին Հանրապետության 99-ամյակն ու Նոր Գյուղի ընտանեկան բարեգործական պարտեզի բացումը:
Միջոցառմանը ներկա է եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, պատկան մարմինների ներկայացուցիչներ և շատ ուրիշներ:
«Մենք Հալեպ չենք եկել միայն երգելու համար, այլ մեր հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու հալեպահայությանը, որ չնայած պատերազմի արհավիրքներին, կարողացան պահել և պահպանել հայ համայնքը»,- իրենց խոսքերում նշել են երգիչները:
Տոնախմբություններին մասնակցել է նաև համազգայինի «Սարդարապատ» պարախումբը և հալեպահայ երգիչ Ճորճ Քալայճյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան