Մեկնարկել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է 2018 թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների առաջադրման փուլը: Հայտնում են նախաձեռնությունից: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը փնտրում է այնպիսի անձնվեր անհատների պատմություններ, ովքեր այլոց փրկության համար մեծ ռիսկերի գնով բացառիկ խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն են ցուցաբերել։
Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել այն թեկնածուին, որը, ըստ առաջադրողի, իր կյանքին, առողջությանը, ազատությանը և բարօրությանը սպառնացող մեծ ռիսկերի գնով բացառիկ ազդեցություն է թողել մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման գործում։
Մրցանակի չափանիշներին և ընտրական գործընթացին նկարագրությանը կարելի է ծանոթանալ այս բաժնում։ 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին։
Առաջադրումների փուլի բացումն անմիջապես հետևում է մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բժիշկ Թոմ Քաթինան դարձավ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Մրցանակը նրան հանձնեց հռչակավոր պոետ, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը, իսկ արարողությանը ներկա էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մի շարք անվանի անդամներ, այդ թվում՝ Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն և Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը ասել է. «Այժմ, սկսելով 2018թ. դափնեկրի որոնումները, մենք լիահույս ենք, որ կբացահայտենք և ճանաչման կարժանացնենք երախտագիտությունը գործի վերածող խոհուն մարդկանց տոկունության և խիզախության այլ բացառիկ պատմություններ»։
«Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի կշնորհվի 100,000 դոլարի պարգև, ինչպես նաև բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին
- «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
- «Ավրորա»-ում շնորհակալություն հայտնեցին և շնորհավորեցին Հենրիխ Մխիթարյանին
- Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
- «Ավրորա» մրցանակաբաշխությունը մեկնարկել է
- Վարչապետ. «Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան