Թուրքական դատարանը հայամետ քուրդ պատգամավորին ձերբակալելու որոշում է կայացրել
Թուրքական դատարանը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրին ձերբակալելու որոշում է կայացրել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Դիարբեքիրի դատարաններից մեկում Բայդեմիրի դեմ ընթացող դատավարության շրջանակներում քուրդ գործիչը մեղադրվում է քաղաքապետ եղած ժամանակ ոստիկանների վիրավորանք հասցնելու մեջ: Որոշումը կայացվել է գործով 4-րդ դատական նիստի ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ հայամետ քուրդ քաղաքական գործիչը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Վերջինս 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը:
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին հանդիսացող Սբ. Կիրակոս եկեղեցին, սակայն, վերականգնվելուց մի քանի տարի անց՝ 2015-ին զգալի վնաս կրեց շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով: Ներկա դրությամբ փակված են բոլոր մուտքերը, որոնք տանում են այն թաղամաս, որտեղ գտնվում է եկեղեցին, ինչի պատճառով վնասի ճշգրիտ չափերը դեռևս հնարավոր չէ ճշտել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական դատարանը մեջլիսի հայ պատգամավորին վիրավորած անձին անպատիժ է թողել
- Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ
- Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին
- Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար
- Քուրդ պատգամավոր․ Պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելով քրդական հարցը չի լուծվի
- Էրդողանի խուլիգանները խորհրդարանում ծեծել են հայ և քուրդ պատգամավորներին Հարութ Սասունյան
- Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի հոդվածը Արա Գյուլերի մասին
- Կարո Փայլան. Դրա համար էլ Թուրքիայում «հրանտներ» են սպանում
- Քուրդ պատգամավոր. 1915թ դեպքերը որակում եմ որպես ցեղասպանություն