Ադիբեկյան. Խոշորացումը բնական է, բայց պետք է նախապատրաստվել
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բնական է համարում համայնքների խոշորացումը: Սակայն դրա համար պետք է երկար նախապատրաստվել:
«Փոքր համայնքը չի կարող լուծել բնակիչների խնդիրները, զարգացնել ենթակառուցվածքները»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նա:
Նա նշեց, կան համայնքներ, որտեղ 50 կամ 80 մարդ է ապրում, 10-20 երեխու համար դպրոց պահելն անիմաստ է:
«Արագածոտնի մարզի Թալինի շրջանի 12 գյուղ կա, որոնց հեռավորությունը 25 կմ է: Ավտոբուսը կարող է նրանց տեղափոխել: Սակայն մինչ այդ պետք է կարգի բերվեն ճանապարհները»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը խոշորացումը նուրբ հարց է համարում: Նրա կարծիքով, տարածքային կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կան, նույնիսկ օրենք չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
- Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները