Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին
Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար:
Ամուլսարի ծրագրի տարածք այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին նման տվյալներ ներկայացրել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նրա խոսքով, հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ:
Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում: Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին:
Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան