ԵԽԽՎ-ում կոռուպցիոն պնդումները հետաքննելու համար նշանակվել են արտաքին հետաքննության մարմնի հեղինակավոր անդամներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրթյում, որը տեղի ունեցավ մայիսի 30-ին Պրահայում, նշանակվել են արտաքին հետաքնության մարմնի 3 անդամները, որոնք պետք է ուսումնասիրեն ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված պնդումները։
Արտաքին հետաքննության մարմնի 3 անդամներն են՝
• Սըր Նիկոլաս Բրացան (Մեծ Բրիտանիա), ով նախկինում եղել է ՄԻԵԴ նախագահ ու դատավոր։
• Ժան-Լուի Բրյուգերը (Ֆրանսիա), նախկին դատավոր, ով հիմնականում պատասխանատու է եղել ահաբեկչության հետ կապված դեպքերի համար, միջազգային հարաբերությունների փորձագետ։
• Էլիզաբեթ Ֆուրա (Շվեդիա), ՄԻԵԴ նախկին դատավոր, իրավախորհրդատու։
Բյուրոյի այս որոշումը պետք է հաստատի վեհաժողովը հունիսի 26-ին մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը։ Նշանակվելուց հետո անդամներին չեն կարող հեռացնել։
Նշենք, որ այս մարմինը չունի իրավական իրավազորություն։ Այն իրականացնելու է իր առաքելությունը ամենայն գաղտնիությամբ՝ մինչև ավարտը։ Մարմինը կսկսի գործել անդամների նշանակումից անմիջապես հետո ու նրա լիազորությունները կավարտվեն ԵԽԽՎ բյուրոյին վերջնական զեկույցի ներկայացմամբ կամ ամենաուշը 2017թ․-ի դեկտեմբերի 31-ին։
Այս մարմինը ստուգելու է, թե որքանով է ԵԽԽՎ անդամների վարքագիծը խախտում ԵԽԽՎ վարքագծի կանոններն ու դրույթները։ Հաշվի առնելով այս բացահայտումները՝ այն պետք է հաստատի, թե արդյոք կան բավարար ապացույցներ ներկա ու նախկին պատգամավորների նկատմամբ գործողություններ ձեռնարկելու համար։ Այն նաև պետք է ներկայացնի առաջարկություններ, որոնք կներառվեն վեհաժողովի վարքագծի կանոնակարգում ու կլրացվի առկա բացերը։
Անհրաժեշտության դեպքում բյուրոն կարող է երկարաձգել մարմնի իրավասությունների շրջանակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան