ԵԽ-ն քննում է Ադրբեջանից ԵԽԽՎ անդամների կաշառք ստանալու վերաբերյալ տվյալները
Եվրոպայի խորհուրդը սկսել է քննություն իրականացրել: Կասկածներ կան, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանությունների ցուցումները: Գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանության գործում մասնագիտացված երեք դատարավորները պետք է ստուգեն այն հաստատումները, ըստ որոնց ԵԽԽՎ անդամները ադրբեջանական իշխանություններից կաշառք են ստացել:
Աղբյուրը նշում է, կասկածներ կան, որ Ադրբեջանը վեհաժողովի որոշման կայացման գործում ազդեցություն է ունեցել 2013-ին: Այդ ժամանակ էր, որ մերժվեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու անազատության մեջ գտնվողների վերաբերյալ զեկույցը, որի հեղինակը գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերն էր:
Կասկածների համաձայն, ԵԽԽՎ անդամներից մեկին վճարվել է ավելի քան 2.5 մլն դոլար, որպեսզի զեկույցը չանցնի:
Սպասվում է, որ քննության արդյունքները կհրապարկվեն այս տարվա վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան