Վարչական դատարանը մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցը
Վարչական դատարանը մերժել է «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու ընտրությունները չեղյալ համարելու մասին հայցը, ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները: Վարչական դատարանի բակում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը այլընտրանքային դատավարություն է իրականացնում, որի ժամանակ ասաց, որ վարչական դատարանի որոշումը գնահատում են ակնհայտ անարդարացի դատական ակտ, որը բողոքարկելու են ՀՀ իրավապահ մարմիններում, ապագայում իրենց բավարարող համապատասխան որոշում չունենալու դեպքում բողոքարկելու են նաև միջազգային ատյաններում:
Նա նշեց, որ իրենց դատարանում հնարավորություն չընձեռվեց ներկայացնելու իրենց հայցը, հայցի առարկան, պահանջները:
«Բացի այդ, մեր նկատմամբ կիրառվեց բռնություն: Մենք հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին դատարանում տեղի ունեցած ապօրինության վերաբերյալ»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ի դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 31-ին
- Լարված իրավիճակ դատարանում. Փոստանջյանը լացում էր
- «Երկիր Ծիրանի»-ի հայցի քննությունն ընդհատվել է. Դատավորը լքեց դահլիճը