Կամավոր Խաչատրյան. Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր
Մայիսի 30-ին Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ զինծառայողի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
«Նա ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Դեռևս հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան», - հայտնեց Կամավոր Խաչատրյանը:
Ըստ նրա՝ զինվորի վիճակը կայունացնելուց հետո կքննարկվի նրա տեղափոխման հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան