Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը նախատեսում են պետական աջակցություն ցուցաբերել
«Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը»,- նշել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանն՝ այսօր նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ
ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ նախարարը նշել է, որ ծրագրով ակնկալվում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:
Իգնատի Առաքելյանի խոսքով՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հետևելու է պետական ծրագրերի իրականացման ընթացքին և գյուղացիական տնտեսություններին մատուցելու է անհրաժեշտ խորհրդատվություն:
Մտքերի փոխանակման ընթացքում, ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով, որոշվել է հնչած խնդիրների վերաբերյալ 7-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկներ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան