Տուրօպերատորներ. Հայաստանը հանգստի համար ընտրում են ռուս ինտելիգենտները
Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է, չնայած մայիսյան տոներից հետո ամռան համար տոմսերի վաճառքի բում չկա: Նման եզրահանգման է եկել Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Հայաստանում հանգիստն անցկացնելու ամենալավ եղանակն աշունն ու գարունն են, ամռանը շատ շոգ է:
«Ամեն դեպքում տոմսերի վաճառքի աճ կա: Կարծում եմ, դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսաստանցիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով»,-ասել է ICS Travel Group-ի ներկայացուցիչ Աննա Ֆիլատովսկայան:
Շուկայի այլ խաղացողներն այն համոզմանն են, որ Հայաստանը էկզոտիկա է այն զբոսաշրջիկների համար, ովքեր շրջել են շատ աշխարհով մեկ, հիմա ավելի մոտ տեղում արտասովոր ու անհայտ բան են ուզում տեսնել:
Տուրօպերատորների գնահատմամբ, Հայաստանը հանգստի համար ընտրում են ինտիլիգենտ, փարձառու զբոսաշրջիկները:
Նրանք Հայաստան գնում են՝ այցելած երկրների մեծ ցուցակի մեջ ևս մի նշան դնելու համար: Որպես կանոն այդ մարդիկ Հայաստանից վերադառնում են շատ ոգևորված, նշելով, որ եվրոպական շատ երկրներ զիջում են Հայաստանին ինչպես սպասարկման, այնպես էլ էքսկուրսիաների անցկացման առումով:
«Եվ դա ճիշտ է, քանի որ հայերը շատ հյուրասեր են, լավ տիրապետում են ռուսաց լեզվին ու գեղարվեստական խոսքին, իսկ դա հաջողության 90 տոկոսն է»,-գրում է ասոցիացիայի կայքէջը:
SIGroup տուրօպերատորի ներկայացուցիչն էլ ասել է, որ նախորդ տարվա համեմատ պահանջարկն ավելացել է 40-50 տոկոսով:
Քանի որ Հայաստանը ծով չունի, մեծ պահանջարկ են վայելում, Երևան, Սևան, Ջերմուկ ուղղությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ռուս զբոսաշրջիկների առավել նախընտրելի ուղղությունների հնգյակում է
- ՔԱԳՎ. Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
- Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկներն անհապաղ գնան Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում