Նոր ներկայացման նկարչական ձևավորման համար Մալյանի թատրոնին գրքեր են անհրաժեշտ
Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին նոր ներկայացման նկարչական ձևավորման համար անհրաժեշտ են գրքեր: Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ գրքի բովանդակությունը կապ չունի:
Բեմադրության ռեժիսորն է Նարինե Մալյանը: Ներկայացումը նախատեսվում է ավարտել հունիսի վերջին:
Թատրոնն իր ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ տեղադրել էր համապատասխան հայտարարություն: Թատրոնից հայտնեցին, որ թեև անսպասելի էր, բայց արձագանքողներ եղել են՝ և բերում են, և զանգում, հետաքրքրվում են:
Նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ նոր ներկայացման ստեղծման գործում, կարող են օգնել թատրոնին՝ նվիրելով գրքեր: