Քաբուլում պայթյունի հետևանքով Թուրքիայի դեսպանատունը վնասվել է
Քաբուլում իրականացած ահաբեկչության արդյունքում Թուրքիայի դեսպանատան շենքին վնաս է հասցվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հզոր պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան՝ նախագահական նստավայրից և օտարերկրյա դեսպանություններից ոչ հեռու։ Վնասվել են նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանատները։ Զոհվել է 90 մարդ, 380 վնասվածքներ են ստացել։
Աֆղանստանի ՆԳՆ տվյալներով, ռումբը տեղադրվածէ եղել ջուր տեղափոխող ավտոցիստերնի մեջ։
Առայժմ ահաբկչական որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։