Քաբուլում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախագահական նստավայրից և տարբեր երկրների դեսպանատներից ոչ հեռու: Մի շարք շենքեր վնասվել են, կոտրվել են ապակիները: Ռիա նովոստին գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ: Պայթել է ռումբերով լի մեքենան:
Պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Ասոշիեյթիդ պրեսսը, հղում անելով աֆղանական պաշտոնյաներին, հայտնում է, որ պայթյունի հետևանքով 50 մարդ «մահացել կամ վիրավորվել է»:
Ռիա նովոստին նաև գրում է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Քաբուլում պայթյունի հետևանքով Աֆղանստանում Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակից է վիրավորվել: Միաժամանակ գերատեսչությունը դեռևս չի կարող ասել, արդյոք նրանք Ճապոնիայի քաղաքացիներ են:
#Kabul Attack by a Car Suicide bomber #Afghanistan leave 50 killed 60 wounded several car's demaged building glass broken pic.twitter.com/XzA0pz0Sq0
— #Aashar #G #کشمیر (@aasharg) May 31, 2017