Սենոր Հասրաթյան. Ադրբեջանական կողմն իր լսարանին փորձում է հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուրերին ու սպառնալիքներին: Ֆեյսբուքյան իր էջում Հասրաթյանը գրել է.
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:
Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:
Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, որ հարևան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կամ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից կամ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին