Արթուր Հովհաննիսյան. «Ելք»-ի առաջարկությունը մերժվել է
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծում լրացումներ են արվել պատգամավորների առաջարկությունների հիման վրա:
Ներկայացնելով առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը՝ հայտարարեց հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով բարձրացվեց ԱԺ աշխատակազմի պաշտոնյայի դրույքաչափը՝ հավասարեցնելով կառավարության աշխատակազմի ղեկավարի դրույքաչափին:
«Առաջարկություն է հնչեցվել, որ դրան համապատասխան պետք է բարձրացվեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, տեղակալի, խորհրդականի և օգնականի դրույքաչափերը»,-ասաց փոխնախարարը, ավելացնելով, որ փոփոխությունը կատարվել է:
«Ելք» խմբակցության կողմից արված առաջարկությունը, որը վերաբերում էր կառավարության կառուցվածքին, քննարկվել է, բայց չի ընդունվել ոչ ԱԺ հանձնաժողովի, ոչ էլ գործադիրի կողմից:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծին պետաիրավական ու մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը հավանություն է տվել: Նա նշեց, որ ապագայում էլ ԱԺ դահլիճում քննարկվելու են կառավարության կազմի, պետական պաշտոնների աստիճանակարգման վերաբերյալ հարցեր:
«Այնպես որ, կարծում եմ, այս դահլիճը ականատես կլինի ավելի առարկայական քննարկումների»,-ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ չի բացառում հետագայում «Ելք»-ի արված առաջարկությունները կամ դրանց մի մասն ընդունվեն:
«Ես վստահ եմ, որ դեռ քննարկելու ենք այդ հարցերը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Նման ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերի վերաբերյալ ընդունելի չէ
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան