Այսօր ունենք զրո վիճակ, որի վրա ստեղծում ենք նոր տեսչական համակարգ. Հայկ Այվազյան
2018 թվականից հանրապետությունում նախկին 18 տեսչության փոխարեն կլինի 6 կամ 7 տեսչական մարմին,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը։
«Տեսչական մարմինների մասին օրենքով 2018 թվականի հունվարի 9-ին այլևս տեսչություն չի լինելու, բոլոր գործող տեսչությունները լուծարվելու են և դրանց փոխարեն պետք է ստեղծվեն տեսչական մարմիններ»,- նշեց նա՝ հավելելով, որ հստակեցվելու են նաև վերահսկողության ոլորտները։
Հայկ Այվազյանը հիշեցրեց, որ տեսչական բարեփոխումները հանրապետությունում մեկնարկել էին 2009 թվականի սեպտեմբերին՝ կառավարության որոշմամբ։
«Այսօր ունենք զրո վիճակ, որի վրա ստեղծում ենք նոր տեսչական համակարգ։ Նոր կառավարման մոդել, նոր գնահատման չափանիշներ և այլն։ Ամբողջ օպտիմալացման իմաստն արդյունավետության բարձրացումն է, ավելի քիչ տեսուչներով ավելի մեծ արդյունք ունենալ»,- ասաց տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը։
Խմբի փորձագետ, խորհրդատու Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ արդեն կան փակված վեց տեսչություն, փոխարենը ստեղծված երեք տեսչական մարմին։
«Առաջինը 2013 թվականին վերակազմակերպվել է աշխատանքի պետական տեսչությունը և միացել առողջապահական տեսչությանը։ Երկրորդը ստեղծվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմին, նախկին էկոնոմիկայի նախարարության շուկայի տեսչության հենքի վրա։ Ստեղծվել է նաև բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը։ Լուծարվել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչությունը։ Լուծարման գործընթացում է գյուղտեխնիկայի տեսչությունը»,- մասնրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ
- Վարչապետ. Տեսչական բարեփոխումները պետք է արագ կյանքի կոչել
- Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր
- Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
- Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին