Ասատուրյանն ազատվել է հոսպիտալի պետի պաշտոնից
Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Նա այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: Այդ մասին լրագրղներին հայտնեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով, ազատումը եղել է մայսի 12-ին:
Խաչատրյանն ասաց, հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել:
«Ունենք մի քանի թեկնածուներ, դեռևս քննարկման փուլում է: Մեր ունեցած թեկնածուներից լավագույնին կընտրենք»,-նշեց ՊՆ պաշտոնյանին:
Հարցին, թե ինչով է պայմանավորված Ասատուրյանի ազատումը, Խաչատրյանը պատասխանեց՝ ծառայողական անհրաժեշտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան