Ռուբեն Հայրապետյան. Ես երբեք չեմ լքի Հայաստանը
«Եթե խոր ուսումնասիրեք, թե վերջին տասը տարին ես ինչով եմ զբաղված, կհասկանք, որ ինձնից ամուր Հայաստանի հողի վրա կանգնած շատ քիչ մարդ կա: Ես երբեք Հայաստանը չեմ լքի»,-Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումից առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանից հեռանալու մասին հրապարակումներին:
«Մամուլը մի օր գրում է՝ ես նարկոբիզնեսով եմ զբաղվում, մի օր՝ կանանց վաճառքով, մի օր զենքիվաճառքով: Թերթի տերն է դասալիք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վաճառքին, Հայրապետյանն ասաց, ինքը վերջին տարիներին հայտարարել է զրո կոպեկով կտա ակումբը այն մարդուն, ով պատրաստ կլինի հովանավորել ու պահել ակումբը:
«Վերջերս հայտնվեց այդ մարդը, որը իրոք իմ մոտ հավատ ներշնչեց»,-ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով, ակումբի համար իրեն չեն վճարել, ինքն էլ միշտ սխալ է համարել, որ ֆեդերացիայի նախագահը լինի նաև ֆուտբոլային ակումբի տերը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին