Առաջիկա երկու տարում Գեղարքունիքի ու Կոտայքի համար կկառուցվի եվրոպական չափանիշներով աղբավայր
Մինչև 2019 թվականը Կոտայքի ու Գեղարքունիքի տարածաշրջանի համար կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան գործող աղբավայր:
Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը «Աղբավայրերի տեղաբաշխման վերաբերյալ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացը և միջոցառումներ՝ ապօրինի աղբավայրերի գոյացումը բացառելու ուղղությամբ» թեմայով քննարկման ժամանակ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նոր աղբավայրի կառուցումը հնարավորություն կտա երկու մարզերի տարածքում իրականացնել կանոնավոր աղբահանություն և հավաքված աղբը տեղադրել շրջակա միջավայրին հասցվող վնասը բացառող աղբավայրում:
Օրակարգային մյուս հարցով փոխնախարարը տեղեկացրել է «Մաքուր Հայաստան» միջոցառումների ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում գործող աղբանոցների փակման և աղբի մաքրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 138 քարտեզագրված աղբանոցներից արդեն փակվել է 88-ը, մոտ 20-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ:
Ա. Խաչատրյանի խոսքով՝ 30 աղբանոց կշարունակի գործել և ժամանակավորապես կսպասարկի մարզի բնակչությանը՝ մինչև նոր աղբավայրի շահագործումը:
Աշխատանքային խմբի նիստում տեղեկացվել է նաև, որ հետագա աղբանոցների գոյացումը բացառելու նպատակով մշակվել են զգուշացումների, ծանուցումների , վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների ձևաթղթեր, որպեսզի տուգանքներ կիրառվեն չսահմանված և չնախատեսված վայրերում աղբ թափելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում աղբը չնախատեսված վայրում թափողները կենթարկվեն պատասխանատվության
- Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված. Լոքյան
- Կառավարությունն առաջարկում է ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին