«Լեզվի պետական տեսչությունը պրիմիտիվ ստուգումներ է անցկացրել». տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար
«Լեզվի պետական տեսչությունը պրիմիտիվ ստուգումներ է անցկացրել, այնինչ իր կանոնադրությամբ շատ ավելի լուրջ լիազորություններ են վերահապված եղել նրան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանն՝ անդրադառնալով Լեզվի պետական տեսչության լուծարման հարցին։
Նրա խոսքով՝ տեսչությունն արդյունք չունի ընդհանրապես, իսկ այն գործունեությւոնը, որն իրականացնում է, չի բխում օրենսդրությունից։
«Լեզվի պետական տեսչության նպատակը ստուգում իրականացնելը չէ, կամ ցուցանակի քննարկումը, այլև լեզվաքաղաքականության մշակում, տարեկան ծրագրերի մշակում, ստուգում արտահայտություն և լիազորություն կանունադրության մեջ ընդհանրապես չկա։
Կանոնադրությամբ վերապահված է վերացական լիազորություն վարչական վարույթներ հարուցելու և դրանցով դատարան դիմելու։ Բայց Լեզվի տեսչությունը կենտրոնացած է եղել բացառապես վարույթներ հարուցելու գործառույթի վրա, իսկ մնացած մասը բաց է մնացել»,-ասաց տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը։
Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում հնարավոր չէ՞ տեսչությունը վերակազմակերպել, ոչ թե փակել, նա պատասխանեց. «Չկա հստակ ձևակերպում, թե ինչ պետք է անի այդ վերահսկողությունը, ինչով պետք է զբաղվի լեզվի գործածության վերահսկողությամբ զբաղվող տեսչությունը։ Առանց Լեզվի տեսչության էլ՝ տարբեր ոլորտներում հայերնի գործածությունը վերահսկվում է շատ վաղուց, կլինի դա ցուցանակներ, դեղերի ոլորտ, ոչ պարենային ապրանքներ, հեռուստառադիոեթեր։ Այդ վերահսկողությունը կա և շարունակվելու է։ Լեզվի պետական տեսչությունը վերացական իրեն վերապահել է հայոց լեզվի ցանկացած տիպի վերահսկողություն, որը 15 հոգով հնարավոր չէ անել»։
Հարակից հրապարակումներ`
- Լեզվի տեսչությունը վերացնելը ընդունելի չէ. Լավրենտի Միրզոյան
- «Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ տեղային բուժում են անում»
- Գրականագետը դեմ է լեզվի տեսչության լուծարմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին