![](https://panorama.am/news_images/596/1786021_1/57.thumb.jpg)
Ուր տանել երեխաներին հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր
11:00-12:00՝ կավճանկարչություն
16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:
Երևանի կենդանաբանական այգի
12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում
13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:
Մանկական զբոսայգի
10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես
12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:
«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն
19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր
22:00՝ հրավառություն:
Հյուսիսային պողոտա
11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի»
«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր:
Կարապի լիճ
20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:
Հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
![Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54049_1/8.thumb.jpg)
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
![Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան](https://panorama.am/video_images/19/54058_1/f677d117a73ea4_677d117a73ee4.jpg)
![Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը](https://panorama.am/video_images/19/54040_1/f67744a8b2bae5_67744a8b2bb25.jpg)
![2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54028_1/f676fc75f60723_676fc75f60763.jpg)