Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանի գլխի պլաստիկ վիրահատության համար գանգի եռաչափ մոդելավորում է կատարվել
Մեկ տարի առաջ Արցախում ծանր վիրավորված զինծառայող Հովհաննես Պողոսյանն այժմ վերականգնողական բուժում է ստանում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ ընթացքի մեջ է Հովհաննեսի գլխի պլաստիկ վիրահատության հարցը:
«Կատարվել է նրա գանգի եռաչափ մոդելավորում, որպեսզի պլաստիկան կատարելու համար ստանանք գլխի ձևաչափը: Մոդելը պատվիրելու ենք Իտալիայից»,- նշեց Կամավոր Խաչատրյանը:
Բուժծառայության վարչության պետն ասաց, որ նպատակն ուղղակի Հովհաննեսի գլխի թերությունը վերացնելը չէ. «Մենք կարող էինք ավելի շուտ այդ վիրահատությունը կատարել, սակայն մեզ պետք չէ ուղղակի շտկել այդ թերությունը, իսկ հետագայում էլ նա գլխացավեր, գանգատներ ունենար, այսինքն՝ կյանքի որակը փոխել միայն արտաքինից: Եթե ուզենայինք անել, ապա երեք օրում էլ կարող էինք անել, բայց մենք ուզում ենք, որ Հովհաննեսը ոչ միայն ակտիվ կյանքով սկսի ապրել, այլ նաև առողջական խնդիրներ չունենա»:
Հիշեցենենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը 2016 թվականի մայիսի 13-ին ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Ի դեպ, Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթև վնասվածք է ունեցել և նորից դիրքեր է բարձրացրել:
Նշենք նաև, որ Հովհաննեսը 28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում:
Հարակից հրապարակումներ`
- Կենաց-մահու պայքարում հաղթած Հովհաննես Պողոսյանը պատրաստվում է նոր վիրահատության
- Թալիշում վիրավորված Հովհաննեսը չորրորդ անգամ կվիրահատվի
- Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում