Քաբուլում 11 կալանավորի մահապատժի կենթարկեն՝ ի պատասխան ահաբեկչության
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, ի պատասախան Քաբուլում մայիսի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության, հրահանգել է մահապատժի ենթարկել «Թալիբան» ծայրահեղական շարժման և «Հակկանի ցանց» ահաբեկչական խմբավորման 11 կալանավորների։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ կալանավորների շարքում, որոնց մտադիր են մահապատժի ենթարկել, չկա Անաս Հակկանին, «Հակկանի ցանց»-ը հիմնադրողի որդին։
Նշենք, որ Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Սակայն Աֆղանստանի հատուկ ծառայությունները կարծում են, որ հարձակումը կազմակերպել էր «Հակկանի ցանց»-ը՝ նշելով, որ պայթյունին հնարավոր է մասնակից լինի նաև Պակիստանի հետախուզությունը։