Քաթարի քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայի պահանջից
Կառավարությունն ընդունել է Քաթարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, որոշման ընդունումը թույլ կտա Քաթարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի փոխնախարարից հետաքրքրվել է՝ կա ցանկը, թե որ երկրների հետ է արտոնյալ վիզային ռեժիմի սահմանումը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի: Շավարշ Քոչարյանը նշել է, որ ներկայումս քննարկվում է ևս մի շարք երկրների մասով վիզաների ազատականացման հարցը. «Դրանք ավարտելուց հետո արդյունքները կներկայացնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան