Տիգրան Սարգսյան. Գյուղմթերքի դիֆիցիտ է նկատվելու
Համաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղատնտեսական մթերքների դեֆիցիտ Է նկատվելու: «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 21-րդ միջազգային տնեսական համաժողովի աշխատանքներին:
«Գյուղմթերքի դիֆիցիտը նշանակում Է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ համաժողովի ընթացքում ամենաքննարկված հարցերը վերաբերում են հենց գյուղմթերքի արտահանման ու ներմուծմանը:
Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում աճեցված գյուղմթերքը ճանաչված է շուկայում: Եվ այն փաստը, որ այդ երկրներում գյուղատնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, խոսում է մատակարարումների լայն հնարավորությունների մասին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս տարի համաժողովին մասնակցում են 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների նախարարներ և ընկերությունների ղեկավարներ:
Այսօր Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Եվրոպական և Եվրասիական ինտեգրում թեմայով քննարկմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման գործընթացները որպես փոխլրացնող և ձգտում է դրանց հաջող համադրման միջոցով ձևավորել ձևաչափեր, որոնք կիրառելի կլինեն ավելի լայն մասշտաբով՝ ամբողջ Եվրասիական տարածքում:
Հունիսի 2-ին նախատեսված է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումները և նոր հնարավորությունները» թեմայով շնորհանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին