Դեսպան. Ռուսաստանում ապրում է 2.5 մլն հայ
Ռուսաստանում ապրում է 2.5 մլն հայ: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ մոտ 2.5 մլն հայ է ապրում Ռուսաստանում, այդ թվում ՌԴ քաղաքացի հանդիսացող: Նրանք ավելի շատ են, քան ՀՀ քաղաքացիները»,-ասել է դեսպանը, ով Սանկտ Պետերբուրգում մասնակցում է միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին:
Դեսպանի խոսքով, հայերը Ռուսաստան եկել են ոչ միայն Հայաստանից, այլև Ուզվեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից ու Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները