Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.2%-ով
2017թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 298 533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 18.2%-ով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
2017թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 266 324 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.1% -ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին և 59.7%-ը` այլ երկրների:
Հարակից հրապարակումներ`
- Տուրօպերատորներ. Հայաստանը հանգստի համար ընտրում են ռուս ինտելիգենտները
- Երևանը ռուսաստանցիների համար այս ամռան ամենաէժան զբոսաշրջային ուղղություններից է
- Ապրիլին մոտ 45 տոկոս զբոսաշրջային աճ է եղել. Զեյթունցյան
- Մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները
- Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում