«Լինեն ազնիվ». Խորհրդարանում են երեխաները
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Կավճանկարչություն, ատրակցիոններ, մուլտֆիլմերի սիրելի հերոսներ, աճպարարներ, ծաղրածուներ, բատուտներ և գույնզգույն փուչիկներ, համերգային ծրագիր՝ ամեն ինչ երեխաների բարձր տրամադրությունն ապահովելու համար:
Միջոցառմանը մասնակցեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը թոռնիկների հետ:
«Մեր հիմնական նպատակն է, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ, ունենան ապահով ու բարեկեցիկ ապագա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Բաբլոյանը:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդներ եք տալիս ձեր թոռնիկներին, որպեսզի լինեն կայացած, ճիշտ մարդ մեծանան, ԱԺ նախագահն ասաց. «Լինեն ազնիվ»: