Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
«Հույս ունեմ, որ Արևելյան գործընկերության նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ժամանակ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան զորակցում ու համակրում է Հայաստանին և բավականին եռանդուն պաշտպաններից մեկն է, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները սկսվեն:
«Այդ ուղղությամբ բավականին ջանքեր է գործադրվել: Գիտենք, որ որոշ երկրներ այդքան էլ խանդավառված չեն եղել դրանով, բայց այդ համաձայնագիրը շատ կարևոր է տարածաշրջանային քաղաքական հավասարակշռվածությունը պահպանելու համար»,- նշեց Շարպանտիեն՝ հավելելով, որ չի կասկածում համաձայնագրի ստորագրման վրա:
Ինչ վերաբերում է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, դեսպանն ասաց. «Ցավում եմ, որ ԵԱՀԿ գրասենյակը որոշել են փակել, քանի որ այն կարևոր, հետաքրքիր աշատանք էր կատարում շատ ոլորտներում՝ տնտեսականից մինչև բնապահպանական: Հարգանքներս հայաստանյան գրասենյակի ղեկավարին, այդ ծանրակշիռ աշխատանքը կատարելու համար: Ամեն դեպքում Ֆրանսիան և շատ երկրներ ափոսոսում են, այդ որոշման համար»:
Նա ավելացրեց, որ մի քանի օր առաջ Հայաստանում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը և Հայաստանի բարձր ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է հետագա համագործակցության հնարավորությունները:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձավ նաև վերջերս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որը նրա կարծիքով, ավելի խաղաղ ու հանդարտ պայմաններում ընթացան։
«Անգամ ընդդիմությունը չվիճարկեց Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Իսկ ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները՝ ընտրակաշառք, ճնշում ընտրողների վրա և այլն, նշվել են զեկույցներում և միջազգային կառույցների կողմից անտեսված չեն եղել։ Ցավում եմ, որ ընտրակաշառքի բաժանում եղել է: Պետք է ապագայի մասին մտածել: Այն մարդը, որը վերցնում է ընտրակաշառք, չունի քաղաքական հստակ կողմնորոշում ու պատկերացում, իսկ քվե գնողն էլ պատկերացում չունի իր ապագա կարգավիճակի մասին», - ասաց Շարպանտիեն:
Հարակից հրապարակումներ`
- Շարպանտիե. Ֆրանսիայի արտաքին քաղաքական դաշտում պետք չէ ակնկալել խորը փոփոխություններ
- Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը.հայտարարություն
- ՀՀ-ԵՄ բանակցված փաստաթուղթն առհավատչյան է ՀՀ իշխանությունների քաղաքական հստակ կամքի. Ս. Ֆարմանյան
- ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը 2017 թ. կմտնի ավարտական փուլ. Կ. Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին