Միգրանտներն առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի չեն կարող մեքենա վարել
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ է մտնում արգելքը, ըստ որի միգրանտ-վարորդները չեն կարող նստել մեքենայի ղեկին առանց ռուսական վարորդական վկայականի:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, «Ճանապարհային երթևեկությԱՆ անվտանգության» մասին օրենքում և Վարչական պատասխանատվության օրենսգրքում փոփոխությունները կատարվել են դեռ 2013-ին: Դրա պատճառով առանց աշխատանքի կարող է մնալ մոտ 10 հազար մարդ:
Օրենքը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին, ովքեր աշխատում են որպես վարորդ:
Ռուսական վարորդական վկայական չունենալու դեպքում իրավախախտին սպառնում է մինչև 50 հազար ռուբլի տուգանք: Իրավախախտն այս դեպքում համարվում է ոչ թե վարարդը, այլ գործատուն, ով պարտավոր է հետևել օրենքի պահանջին:
Նման փոփոխությունների համար հիմք է հանդիսացել վիճակագրությունը: Աղբյուրը նշում է, որ 2013-ին միգրանտ վարորդների մասնակցությամբ պատահարների մեծ թիվ է գրանցվել: Նախագծի հեղինակները դրա անհրաժեշտության մեջ համոզվեցին 2013-ի հուլիսին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ պատահարից հետո:
Աղբյուրը նշում է, որ «Կամազ»-ով ուղևորներով լի ավտոբուսի մեջ մխրճվելու հետևանքով 18 մարդ մահացել էր, տասնյակները՝ վնասվածքներ ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Սաֆարյան. Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը. ՀԺ
- Հրաչյա Հարությունյանի Հայաստանին փոխանցելու համար ՀՀ-ն ՌԴ-ին 153 միլիոն դրամ է տվել. ՀԺ
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան