Արամյան. Առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է շատ ավելի բարձր տնտեսական աճ
«Մենք գրեթե մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման աշխատանքների ավարտին: Հուլիսին այն հանրության դատին կներկայացվի»: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, առաջիկա տարիներին կառավարությունը կանխատեսում է շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.7- 5.7 տոկոս:
«Այս տարի նախատեսել ենք 3.2 տոկոս աճ: Մենք միշտ ասել ենք, որ ռիսկերն աճի ուղղությամբ են, մենք ջանքեր ենք գործադրելու, որ 3.2-ից բարձր աճ լինի: Հիմա ասում ենք, որ դրական ռիսկերը պահպանվում են»,-ասաց Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարեց կատարել զուգարանների վերաբերյալ նորմատիվները
- Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին