Շարպանտիե. Ֆրանսիայի արտաքին քաղաքական դաշտում պետք չէ ակնկալել խորը փոփոխություններ
«Բարև ձեզ: Շնորհակալ եմ հրավերի և ձեր այստեղ ներկա գտնվելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն սկսեց հայերենով:
Դեսպանն անդրադարձավ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
«Ինչպես համաշխարհային, այնպես էլ ֆրանսիական մամուլը լայնորեն լուսաբանեց ընտրությունները: Մեծ արձագանք ստացած ընտրություններ էին: Ընտրեցին այնպիսի նախագահի, որը կողմնակից է բոլոր բարեփոխումներին, և որի մոտեցումը հետևյալն է՝ Ֆրանսիան պահել Եվրամիության կազմի մեջ»,- նշեց Շարպանտիեն:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի քաղաքական համայնապատկերին վերաբերող գործընթացը դեռևս չի ավարտվել. «Ֆրանսիան ունի նոր կառավարություն, բայց ԱԺ ընտրությունները դեռ չեն կայացել, մեկ շաբաթից կընտրեն օրենսդիր մարմին: Հավասարակշռված քաղաքական դաշտի ավարտուն պատկերը ավելի հստակ կլինի հունիսի վերջերին»:
Շարպանտիեի կարծիքով, Ֆրանսիայի արտաքին քաղաքական դաշտում պետք չէ ակնկալել խորը փոփոխություններ, ինչը կարելի է ենթադրել նորընտիր նախագահ Մակրոնի՝ քաղաքական թատերաբեմում առաջին ելույթներից:
Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծեց. «Վաղեմի, խորը հարաբերություններ են, կարծում եմ դրանք այդպես էլ պետք մնան, ուղղակի պետք է ավելի դինամիկ ու մոդեռնիզացրած դարձնենք դրանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին