Համանախագահների այս և նախորդ հայտարարությունները հասցեական են եղել. Շարպանտիե
«ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ ակտիվ, գործուն վիճակում է եղել բանակցային գործընթացում, Համանախագահները իրար հետ և երկու երկրների ԱԳ նախագահների հետ ակտիվ կապի մեջ են»,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
Դեսպանը հայտնեց, որ մոտ տասն օրից նախատեսվում է համանախագահների հերթական այցը տարածաշրջան. «Լուծում կայացնողները հակամարտող կողմերը պետք է լինեն, Մինսկի խմբի առաքելությունը այդ լուծմանը նպաստելն է»։
Լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանում կարծիք կա, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում ԼՂՀ հարցի լուծումը կարող է մտնել որոշումների կայացման փուլ և արդյոք դրանո՞վ էր պայմանավորված համանախագահների դիրքորոշումների հասցեականությունը, դեսպանը պատասխանեց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս արագ լուծումը գտնվի և այնպիսի լուծում, որը երկու հակամարտող կողմերի համար ընդունելի կլինի»։
Նրա խոսքով՝ մարդկային և քաղաքական տեսանկյունից էլ այլևս հնարավոր չէ հրադադարի ռեժիմի խախտման և փոխադարձ վիրավորանքների հիման վրա շարունակել ապրել:
Անդրադառնալով համանախագահների հայտարարություններին, Շարպանտիեն ասաց, որ և վերջին և դրան նախորդած հայտարարությունները հասցեական են եղել, եթե հնարավոր է եղել կարդալ դրանց տողատակերը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
- Շարպանտիե. Ֆրանսիայի արտաքին քաղաքական դաշտում պետք չէ ակնկալել խորը փոփոխություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան