Ահարոնյան. Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա
Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ ոստիկանությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, որևէ փոփոխության մասին տեղյակ չէ:
Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող լուրերին: Ըստ այդ տեղեկությունների, Հայաստանում պատրաստվում են արգելել աջ ղեկով ավտոմեքենաներ վարելը:
«Ցանկացած փոփոխության դեպքում ոստիկանությունը նախապես ազգաբնակչությանը տեղեկացնում է: Այս պահին նման բան չկա»,-ասաց վարչության պետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում