ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Վրաստանից առևանգված լրագրողին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման ու Ադրբեջան տեղափոխման հետ։
«Ես ցնցված եմ, թե ինչ տեղի ունեցավ Աֆգան Մուխթարլիի՝ ադրբեջանցի լրագրողի ու ակտիվիստի հետ, ով, ինչպես հաղորդվում է, առևանգվել է Վրաստանում ու բռնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ այժմ նա հետապնդվում է սահմանն անօրինական հատելու ու մաքսանենգության համար»,-ասել է Մույժնիեկսը։
Մուխթարլին ապրել է Վրաստանում 2015թ․-ից, երբ նա հեռացել էր Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։
Մույժնիեկսը նշում է, որ Մուխթարլիի փաստաբանը հաստատել է, որ առևանգողները նրա գրպանը գումար են դրել ու դաժան վերաբերմունք ցուցաբերել։
«Սրանք շատ լուրջ պնդումներ են, որոնք պահանջում են Վրաստանի իշխանությունների առավելագույն ուշադրությունն ու հրատապ արձագանքը, որը պետք է իրականացնի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլիին ու ապահովեն նրա լիակատար իրավունքները՝ ներառյալ պաշտպանություն խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից»,-ասել է Մույժնիեկսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան