Բաբկեն Պիպոյան. Պետք է պայքարել ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կողմ է ծխելու դեմ պայքարին, սակայն մտահոգություններ ունի պայքարի մեխանիզմների վերաբերյալ:
«Մենք անընդհատ խոսում ենք արգելքների ու տուգանքների մասին, ինչո՞ւ ոչ մի անգամ չենք խոսում արտոնությունների մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
ՀԿ նախագահը մի օրինակ բերեց, կարելի է ծխել թույլատրող սրճարանների համար տարեկան ասենք 500 հազար դրամ տուրք սահմանել, իսկ այն տնտեսվարողների համար, ովքեր պրոագանդում են առողջ ապրելակերպը, թույլ չեն տալիս իրենց սրճարանի տարածքում ծխել, սահմանել հարկային արտոնություն:
«Մարդն ինքնը պետք է ընտրի մեկ բաժակ սուրճի համար վճարել 500, թե 1000 դրամ: Պետք է լինի ծխողների և չծխողների համար նախատեսված վայրեր, մարդն ինքը պետք է ընտրի, թե ուր գնա: Պետք է տալ ընտրության հնարավորություն»,-ասաց Պիպոյանը:
Նա կարծում է, որ առողջության համար ծխախոտի վտանգավորության վերաբերյալ գիտական լուրջ հետազոտություններ ու հիմնավորումներ չկան:
«Ծխելու դեմ պետք է պայաքրել: Բայց բոլոր նրանք, ովքեր այդ պայքարը կվերափոխեն ծխողների դեմ պայքարի, ես նրանց դեմ կպայքարեմ: Չի կարելի պայքարել անձերի դեմ, կարելի է պայքարել պրոցեսների դեմ, կարելի է պայքարել հանուն մարդու իրավունքների»,-ասաց ՀԿ նախագահը՝ արձագանքելով երեկ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, նախարարն ասել էր. «Ինչպես և ամբողջ աշխարհում, ծխելը, ես կասեի, անհաջողակ լինելու նախանշան է։ Եթե մենք ցանկանում են հաջողակ ծնողներ լինենք, հաջողակ բիզնեսմեն լինենք, պետք է հաջողակ լինելու սիմպտոմները մեզ վրա հարմարեցնենք»:
Նախարարի հայտարարությունը մեծ արձագանք գտավ սոցցանցերում: Պիպոյանն այն անհեթեթ է որակում, համարում է, որ էմոցիոնալ ֆոնի վրա տրված գնահատականները բացասական ազդեցություն է թողել:
«Գործընթացը սկսել է հակառակ ուղղությամբ, սկսել ենք անձերի դեմ պայքարից: Մենք երկար տարիներ այդ ոլորտում ոչինչ չենք իրականացրել, միանգամից ասում ենք, որ մեր հիվանդն անբուժելի է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու անցած տարիներին ծխելու դեմ այդպես էլ պայքար չի եղել, ՀԿ նախագահը դժվարանում է պատասախանել:
«Այդ հարցը պետք է տալ պատասախանտուներին, թե ինչո՞ւ ծխախոտի տուփերի վրա այդպես էլ վախենալու լուսանկարներ չեն եղել, ինչո՞ւ ծխախոտի գովազդի վրա սահամանփակումներ չեն եղել, ինչուները շատ են: Այս ամենն անելուց հետո եթե չափելի արդյունքներ չունենայինք, նոր կարելի էր գնալ կտրուկ քայլերի»,-ասաց նա:
Նա հիշեցնում է, որ ծխելու դեմ պետական մակարդակով սկսել է պայքարել «հումանիստ» Հիտլերը:
«Ցանկացած պայքար պետք է հասարակության կողմից ճիշտ ընկալվի: Այն ճիշտ է ընկալվում, եթե ունի ազնիվ նկատառումներ: Պայքարի հիմքերը կասկածելի են: Երբ պետական մակարդակով քարոզվում էր էլեկտրոնային սիգարետները, այդ ժամանակ պետք է առողջապահության նախարարությունն ասեր, էս ի՞նչ եք անում»,-ասաց նա:
Պիպոյանն ընդգծում է, Հայաստանում ոչ մի անդրադարձ չի եղել խաղալիքներում քաղցկեղածին նյութերի առկայության խնդրին, արգելված ապրանքի վաճառքի վերահսկողություն չկա:
«Նման պայմաններում ազնիվ պայքարի հակված չեմ հավատալ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան