Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում առանցքային հարցերից մեկը կրկին եղել է գյուլենականների դեմ պայքարը
Մայիսի 31-ին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհդի նիստ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նիստի ավարտից հետո քննարկված հարցերի վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակվել:
Հայտարարության համաձայն՝ քննարկվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի և վերջինիս հետևորդների դեմ պայքարը:
Նշվում է, որ վերջիններիս դեմ թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս պայքարը վճռականորեն շարունակվելու է:
Բացի դրանից նիստում քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու որոշումը: Նշված է եղել, որ դա հակասում է Թուրքիայի և ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերություններին:
Նիստի մասնակիցները կարևորել են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը՝ սիրիական ճգնաժամի համատեքսում: Կարևորվել է նշյալ երկրների ջանքերով Սիրիայում 3 անվտանգության գոտիների ստեղծումը, որոնք նպաստելու են Սիրիայում հրադադարի պահպանմանը:
Խոսվել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների մասին: Նիստի մասնակիցները մասնավորապես կարևորել են Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման , ինչպես նաև երկրի եվրաանդամակցության հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան