Ադրբեջանի երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում
Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.100 և արևելյան երկայնության 47.540աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան