Արտակ Զաքարյանը չի բացառում Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու հնարավորությունը. «Առավոտ»
«Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը՝ ասել է ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը:
«Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից և կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հավելել է Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան