Դերենիկ Ոսկանյան. Կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը
«Երկրի առաջնությունը նորմալ անցավ, որի գլխավոր նպատակը ուժեղագույն բռնցքամարտիկներին որոշելն էր: Կառանձնացնեի 56, 64 և 69 կգ քաշային կարգերի հաղթողներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է բռնցքամարտի մինչև 18 տարեկան երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը՝ մեկնաբանելով այդ տարիքային խմբի հանրապետության առաջնության արդյունքները:
Խոսելով Եվրոպայի առաջնությանը թիմի նախապատրաստական ծրագրերի մասին, նա ասել է. «Այժմ կպատրասվենք հոկտեմբերի 15- 23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի առաջնություն այս տարի չի անցկացվելու:
Նախապատրաստական փուլի շրջանակներում Երևանում (հուլիս) և Ծաղկաձորում (օգոստոս) ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք: Սեպտեմբերին, մարզիկներն ուժերը կփորձեն Ուկրաինայի Բերդիչև քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում»: