Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամը. թուրքագետ
Քանի դեռ Միացյալ նահանգների նախագահ է Դոնալդ Թրամփը, չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի, որպես ռազմական կառույցի, դերակատարությունը նվազի, ինչն իր հերթին կարող է հանգեցնել դաշինքի անդամ Թուրքիայի տարածաշրջանային դերակատարության նվազեցմանը: Այսօր կայացած քննարկմա ժամանակ նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ փորձագետ,, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
«Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամը, և չի բացառվում, որ Ինջիրլիքի ռազմաբազան ապագայում տեղափոխվի Կրետե կղզի, մանավանդ, որ նման առաջարկով հանդես է եկել Հունաստանը:
Քննարկմանը ներկա քաղաքագետ Գևորգ Մելիքյանն իր հերթին անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ նշելով, որայս խնդրում ամենամեծ դերակատարումը վերապահված է Ռուսաստանին: «ՀՄինչդեռ այաստանն ինքը պետք է առաջարկներով հանդես գա, ոչ թե սպասի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին: Հայաստանը չպետք է թաքնվի և բավարարվի լոկ ՄԽ հայտարարություններն անատամ կամ անհասցե որակելով»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան