Լևոն Ալթունյանը սեփական բիզնեսը զարգացնելու համար որոշել է լուծարել ուսանողական պոլիկլինիկան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հակածխախոտային պայքարի շուրջ բարձրացած աղմուկը դեռ չմարսած, նախարարի դեմ սկիզբ է առնում նոր ալիք։
Լևոն Ալթունյանը մտադրվել է լուծարել ուսանողական պոլիկլինիկան, ինչը սվիններով է ընդունվել պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից։ Նրանք սա համարում են Ալթունյանի հերթական անձնական բիզնեսի շահերին ուղղված ծրագիր։ Համարում են, որ այդ կերպ փորձում է զարկ տալ իրեն պատկանող Վարդանանց բժշկական կենտրոնի բիզնեսին և այն ուսանողները, որոնք հետազոտվելու էին այս պոլիկլինիկայում, լուծարվելուց հետո տեղափոխվելու են Վարդանանց կենտրոն»։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցները պատրաստվում են առաջիկա օրերին հասցեական բարձրաձայնել խնդրի մասին ու հրապարակել Ալթունյանի նկրտումների մասին։
«Թե այսքանից հետո որքանով կհաջողվի Ալթունյանի վերանշանակումը և անցնցում աշխատելը, դեռ պարզ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա