Խոստացել են երկու օրվա մեջ Վանաձորում փոսալցման աշխատանքներ իրականացնել. «Ժամանակ»
Արդեն երկու օր է՝ Վանաձորում երթուղայինների վարորդները բողոքի են դուրս եկել, քանի որ քաղաքի ճանապարհները քանդված են, և հնարավոր չէ այդ ճանապարհներով երթևեկել: Երեկ օրվա կեսից, սակայն, վարորդները դադարեցրին գործադուլը և անցան աշխատանքի, քանի որ քաղաքային իշխանությունները խոստացան երկու օրվա մեջ փոսալցման աշխատանքներ իրականացնել:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել է, որ ինքը վարորդների գործադուլից տեղյակ չէ, քանի որ զբաղված են ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներով: Իսկ այդ աշխատանքները դանդաղում են, քանի որ տևական ժամանակ է՝ Վանաձորում անձրևում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան