ՀՀԿ օգտին ձայներ հավաքած տնօրենների անունները կհայտնվեն որոշ դեսպանատների սև ցուցակում. «Ժողովուրդ»
ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների վրա: Ճիշտ է՝ հայաստանյան իրավապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրա, և ՀՀԿ օգտին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործած տնօրեններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ ՀՀ-ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի և մանկապարտեզի տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը:
«Թե ինչու են դեսպանատներն ուզել այս տնօրենների անունները, դժվար չէ ենթադրել. Նրանց անունները կհայտնվեն սև ցուցակում և այդ երկրները կարգելելն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր՝ մերժելով վիզայի տրամադրումը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար