Լամբադա կամրջի մոտ ավտոբուսը կողաշրջվել է
Այսօր ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական տվյալներով 8 քաղաքացի) հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ: