Գլոբալ մրցակցության վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում. ՀԺ
Գլոբալ մրցակցության 2016-2017թթ. վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ. Զեկույցում:
«Անցած տարվա համեմատ՝ Հայաստանը 3 տեղով բարելավել է դիրքերը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 82-րդն էր: Աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը, ԱՄՆ-ն, Նիդեռլանդները, Գերմանիան: Մեր հարևաններից Վրաստանն աղյուսակում 59-րդն է, Թուրքիան՝ 55-րդը, Իրանը՝ 76-րդը, Ադրբեջանը՝ 37-րդը: Աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան, Եմենը:
Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների: Հիշեցնենք, որ համանման զեկույցներում Հայաստանը վերջին տարիներին բարելավում է իր դրիրքերը, բայց դա ոչ մի կերպ չի հանգեցնում օրինակ օտարերկրյա ներդրումների աճին: Հակառակը՝ վարկանիշների բարձրացմանը զուգահեռ ներդրումները նվազում են»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան