ԱԺ-ում պայքար է սկսվել պատվիրակությունների ձևավորման համար. «Հրապարակ»
ԱԺ հանձնաժողովների կազմերը «հորով-մորով» անելուց հետո սկսվել է մեկ այլ պայքարի փուլ՝ բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների ձևավորման համար։
«Հրապարակ»-ը գրել է, որ դրանց կազմում ընդգրկվելը նշանակում է գործուղումներ, շրջագայություններ, գործուղման վճարներ։ ՀՀԿ խմբակցության սենյակն այս օրերին «շուրջօրյա» ռեժիմով ընդունում-ճանապարհում է ՀՀԿ-ականներին, որոնք իրենց խնդրագրերը փոխանցում են Վահրամ Բաղդասարյանին, նա էլ՝ «վերևներին»։
«Ի դեպ, չի բացառվում, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստում անդրադառնան նաև այդ հարցին։ Միայն հայտնի է, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում «Ծառուկյան դաշինքը» նույն կազմով կներկայանա՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, ՀՀԿ-ից 4 հոգի կլինեն՝ Արփինե Հովհաննիսյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Ֆարմանյան, Արմեն Աշոտյան։ Վերջինս, հավանաբար՝ փոխարինող կազմում։ ՀՀԿ-ն չի ցանկանում «Ելք»-ին ընդգրկել հիմնական կազմում, վերջինս պատրաստվում է ԱԺ խորհրդի առաջիկա նիստում ընդվզել։ «Ելքի» թեկնածուն Էդմոն Մարուքյանն է»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան