«Մանկական նոր ալիք»-ում հաղթանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները
«Մանկական նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթում առաջին հորիզոնականը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի մասնակիցները: Ռիա նովոստին գրում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է նախօրեին Ղրիմում: Մրցույթին մասնակցել է 13 կատարող աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա:
Առաջին տեղը զբաղեցերել են Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղում է Իսրայելից երիտասարդ կատարողը, երրորդում՝ կրկին ՌԴ ներկայացուցիչը:
Հանդիսատեսի համակրանք մրցանակին է արժանացել Ղազախստանի ներկայացուցիչը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթում Հայաստանը ներկայացրել է Անահիտ Ադամյանը՝ Մերի Վարդանյանի հետ: Նրանք գրավել էին երկրորդ հորիզոնականը:
13-ամյա Անահիտը ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի սանն է: