Մանիլայում հյուրանոցի վրա հարձակման արդյունքում նվազագույնը 34 մարդ է զոհվել
Մանիլայի հանգստյան համալիրներից մեկում, ահաբեկչի հարձակումից հետո, խաղատանը հայտնաբերել են 30-ից ավելի մարդկանց մարմիններ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Աղբյուրի տվյալներով, շատերի մոտ մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։
Ֆիլիպինների նախագահի մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն, հարձակումն ահաբեկչության հետ կապ չունի։
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի գիշերը։ Ահաբեկիչը ներխուժել է Resorts World Manila հյուրանոցի խաղատուն։ Նա մարդկանց չի կրակել՝ խաղասեղանների վրա բենզին է լցրել և հրդեհել։